Հայաստանում կվերանորոգեն Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Վերոնորոգման աշխատանքները կհամակարգի պաշտպանության նախարարությունը: Այդ նպատակով այս տարի կհատկացվի 35 մլն դրամ: Նման որոշում կայացվել է կառավարության այսօրվա նիստի ընթացում:
Հուշահամալիրի հետ միասին կվերանորոգվի նաև մուսալեռցիների հերոսամարտի ազգագրության թանգարանը:
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առթիվ սեպտեմբերին մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված: